Հարթակում ուսուցիչն է․ Սուսան Մարկոսյան

img_2382

Ընտանեկան կրթություն

Ես ուզում եմ շարունակել իմ ընկերների սկսած թեման` ընտանեկան դպրոց: Եվ ուզում եմ կենտրոնանալ ընտանեկան դպրոցում  մանկավարժական աջակցության վրա։ Ընտանեկան դպրոցի մասին նախ ուզում եմ ասել, որ դա բոլոր ժամանակներում գործող դպրոցն է։ Ինքը կա՝ անկախ ամեն ինչից, ինչպես էլ մենք՝ մանկավարժներս, նրան մոտենում ենք։ Երեխան ծնվում է ընտանիքում, և ընտանիքը նրա առաջին կրթիչն է, ուղղակի դպրոցն իր վրա վերցնում է ավելի մեծ բեռ, քան կարող է տանել, լավ է , որ այսօր առաջին պլան է եկել ընտանեկան դպրոցը, բայց կանք նաև մենք՝ գործող հանրակրթական դպրոցը, և խոստացել ենք, որ ընտանիքին մենակ չենք թողնի այս փուլում, երբ  ֆորմալ կրթությունը այդքան կարևորված է, և ընտանիքը մնացել է առանց դրա։ Ես ուզում եմ խոսել ընտանեկան կրթության մասին երկու առումով՝ կազմակերպական և բովանդակային աջակցության մասին։ Կազմակերպական աջակցությունը կարող է լինել հետևյալ կերպ. մենք գիտենք, որ հեղիանակային կրթական ծրագրով սովորողի կրթությունը կազմակերպվում է անհատական պլանով։ Դպրոցն էլի կարող է ապահովել այդ անհատական պլանի ձևավորումը, բայց դա կլինի ուրիշ անհատական պլան այլ բովանդակությամբ և այլ կազմակերպմամբ, արդեն առաջ կգա սովորողի, ընտանիքի նախասիրությունները,նախընտրությունները, մասնագիտական կողմնորոշումը, մասնագիտական հնարավորությունը, այսինքն՝ ի՞նչ է անում մայրիկը, հայրիկը, տատիկը, պապիկը, և այդ աշխատանքը կմտնի սովորողի անհատական պլան։ Ուրեմն՝ սովորողի անհատական պլանի կազմումը մի օգնություն, և երկրորդը՝ ուսումնական բլոգների ամբողջական գործարկումն է, այդ անհատական պլանի արտացոլումը ուսումնական բլոգում։ Ինչպե՞ս է սովորողը  տանը աշխատում, դա պետք է երևա նրա անհատական բլոգում, որպեսզի դպրոցը կարողանա հետևել և նաև աջակցել։ Երրորդը ծնողի, սովորողի հետ  էդ ընտանեկան կրթության բովանդակությունն ու կազմակերպումը քննարկելն է, ուսուցիչը, կազմակերպիչը, դասվարը, որ իրենք քննարկեն այդ աշխատանքները։ Մյուս աջակցությունը կլինի արված աշխատանքները խրախուսելը, այսինքն՝ լավ, գտնված օրինակները բերել դպրոցի ենթակայք, կայք,  տարածելը սոցիալական ցանցով. դա մեծ աջակցություն կլինի ընտանիքին և լավ օրինակ ունեցող ընտանիքին և այն ընտանիքին, որ դեռ չի կողմնորոշվել, թե ինչ պետք է անի։ Եվ վերջապես՝ հուշումներ, խորհրդատվություն այն դեպքում, երբ  ընտանիքը չի  կարողանում գտնել, թե ինչով կարող է զբաղեցնել երեխային, կամ երեխան չի գտնում թե որն է իր նախասիրությունը։ Որովհետև երեխաները, սովորողները տարբեր են, մի սովորող կարող է ամբողջությամբ ինքնուրույն լինել, ինքը խորանալ իր հետաքրքրությունների մեջ, ինքն ուսումնասիրել, ստեղծագործել, անել ինչ-որ ուսումնական աշխատանք, զբաղվել դրանով ինքնուրույն։ Էդ պարագայում էդ սովորողներին պետք չէ խանգարել, ընդամենը պետք է հարցնե,լ թե ի՞նչ է անում, ընդամենը պետք է միջավայր ստեղծել, որտեղ ինքը կուզենա պատմել։ Մի ուրիշ դեպքում, երբ սովորողը չգիտի, թե ինչ է ինքը ուզում,  կան երեխաներ, որ կպած են իրենց ծնողներից, հետաքրքրված են նրանց գործունեությամբ, ընտանիքը, հայրիկը, մայրիկը, մասնագետը պետք է թույլ տա երեխային, որ օգնի իրեն, ինչ-որ առաջադրանք տա, թույլ տա, որ նայի կողքից։ Երեխայի համար շատ ուսումնական զբաղմունք կարող է լինել ուղղակի հետևելը, թե ինչ է անում մայրիկը, որպես հեռավար աշխատանք իր մասնագիտական գործունեությունն ինչպես է իրականացնում։ Հաստատ կարող է օգտակար լինել ինքը ծնողին, այդ մասնագիտական գործունեության մեջ մի փոքր առաջադրանքներ կատարելով, որը հենց իրենց ծնողներին է պետք։ Մի ուրիշ դեպքում կարող է երեխան չհետաքրքրվել ծնողի գործունեությամբ, բայց հետաքրքրվել այն նախագծերով, որ առաջարկել է ուսուցիչը։ Էստեղ օգնության կգա հուշումը՝ մանկավարժական, ուսուցչի՝ որպես նախագիծ, որտեղ սովորողը կարող է ընտրել աշխարհի անցուդարձի, էսօր աշխարհում ի՞նչ է կատարվում, տարբեր երկրներ ինչպե՞ս են արձագանքում կատարվողին, ի՞նչ է փոխում էդ կորոնավիրուսը՝ թագավարակը աշխարհում, հարաբերություններում՝ պետությունների, մարդկանց։ Կարող են լինել երեխաներ, որոնց դա հետաքրքիր է, կարող են լինել ուսումնասիրություններ ըստ նախասիրությունների, կարող են լինել և ֆիլմի դիտումներ, ընդ որում ոչ միայն գեղարվեստական ֆիլմերի, այլ նաև գիտահանրամատչելի, առաջարկներ կարող են ընդհանուր- մշակութային լինել՝ վիրտուալ թանգարաններ, արվեստագետների կայքեր, գիտնականներ, գիտնականների կայքեր, գրողներ․․․այսինքն՝ էնքան շատ նյութ կա համացանցում հիմա, որ սովորղը կարող է գտնել իրեն հետաքրքիրը  և խորանալ իրեն հետաքրքրող բնագավառում։ Դա կօգնի վերջապես, որ սովորողը բացահայտվի, այսինքն՝ ոչ թե վերջապես մենք օգնում ենք, այլ ինքը, սովորողը  հստակեցնի վերջապես իր մասնագիտական կողմնորոշումը, թե որն  է իրեն հետաքրքիր, դրա ժամանակը հիմա նա ունի, կարող է դպրոցը ինչ որ առումով իրեն խանգարել է  դրան, հիմա ինքը կարող է խորանալ իր սեփական հետաքրքրությունների մեջ։ Եվ դա պետք է համարել բավարար ուսումնական աշխատանք։ Մնում է, որ սովորողը դա ներկայացնի։ Ուսուցիչն էլ, դպրոցն էլ  իրենց գործը պետք է դարձնեն հետևել այդ աշխատանքին, հետևելը և սովորողին օգնելու համար, և իրենց առարկայական ծրագրում, իրենց գործունեության մեջ փոփոխություններ նախագծելու համար, որովհետև էս հեռավար դպրոցը, ընտանեկան կրթությունը պետք է օգնեն ֆորմալ, առկա  դպրոցին, որպեսզի նա զարգանա, կրթական ծրագրում փոփոխություն անի, կազմակերպման մեջ փոփոխություն անի, էդ թվում նաև առկայի և հեռավարի մեջ ճշգրտումներ անի, նաև ուսումնական պլանով։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s