
Մարտի 12, ժամը՝ 14։00
Վայրը՝ «Հարթակ» ակումբ․ Artասահման լաբորատորիա․
Հասցե՝ Րաֆֆի 69/1
Հյուրը՝ Տիգրան Պասկևիչյան
Թեման՝ հրապարակախոս, լրագրող, բանաստեղծ, վավերագրող Տիգրան Պասկևիչյանի այսօրը
Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ, Միջին, Ավագ դպրոցի, Քոլեջի սովորողներ, այլք․․․
Լուսաբանումը՝ կրթահամալիրի ռադիո-Tv խմբագրություններ
Մասնակցության հայտ։
Տիգրան Պասկևիչյան
Ծնվեցի 1965 թվականին։ Քայլեցի սովետական հանրակրթության բավիղներով, իսկ բարձրագույն կրթություն ստանալու երազս այդպես էլ մնաց անկատար, բայց գլուխս բարձիս դնելուց առաջ տասը րոպե մտածում եմ ազգիս մասին, որովհետեւ մինչեւ ճիշտը գա, սուտն աշխարհը կուտի։ Այսքանը։
ԻՆՔՆԱՆԿԱՐ
Ես սենց եմ։ Հենց ըսենց։
Չեմ խաղում իմ դերը,
Ոչ էլ ուրիշի։
Ինձ համար լինելը
գերխնդիր չէր։ Հերս
չէր նվաճել տեղն այս
արեւի տակ, լուսնի։
Ինձ համար լինելը խաղ էր,
զվարթ ոչնչից ցատկ
դեպի անուն,
որ թեեւ ենթատեքստ ունի-
հում,
որ թեեւ պարտադրանք է,
բայց ո՞ւմ բացատրեմ, ո՞ւմ,
որ ես անդունդ չեմ,
այլ՝ ազատ անկում։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՅՈՒԹԵՐ ՀՅՈՒՐԻ ՄԱՍԻՆ՝