
Փետրվարի 22
Ժամը՝ 13։00
«Հարթակ Գեղարվեստում» ակումբ
Հյուր՝ Արթուր Շահնազարյան
Continue reading “Արթուր Շահնազարյանը «Հարթակ Գեղարվեստում» ակումբում”

Փետրվարի 22
Ժամը՝ 13։00
«Հարթակ Գեղարվեստում» ակումբ
Հյուր՝ Արթուր Շահնազարյան
Continue reading “Արթուր Շահնազարյանը «Հարթակ Գեղարվեստում» ակումբում”

Թեմա՝ Կոնդի պահպանություն, վերականգնում
Հասցե՝ Րաֆֆի 69/1
Հեռ․ 73 52 10
Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ
Հյուր՝ Արշավիր Աղեկյան
Ինչպիսի՞ն կլինի Կոնդը ապագայում: Այս հարցը առաջին տասնամյակը չէ, որ կանգնած է քաղաքային իշխանությունների առջև: Դեռ 1980-ականներին անցկանցվել էր մրցույթ՝ թաղամասի վերակառուցման լավագույն նախագծի համար: Հաղթող էր ճանաչվել Արշավիր Աղեկյանի տարբերակը: Իսկ արդեն 2011-ից իրենց ծրագիրն են մշակում Սևադա Պետրոսյանն ու Սարհատ Պետրոսյանը:
Արշավիր Աղեկյան
Քաղաքի սկզբնական գլխավոր հատակագծերից սկսած Կոնդի վերակառուցման հարց ընդհանրապես չի դրվել: Երևանի գլխավոր հատակագծերում թաղամասի կառուցապատումը կոմպլեքսային լուծում չստանալով’ դարձել է քաղաքի պրոբլեմատիկ հանգույցներից մեկը:
1985 թվականին ես մասնակցեցի Կոնդի վերակառուցման մրցույթին: Իմ նախագիծը հաղթող ճանաչվեց: 1986-87 թվականներին կատարվեց թաղամասի վերակառուցման մանրամասն հատակագծման նախագիծը: Ըստ դրա, Սարյան, Լեո, Պարոնյան փողոցների երկայնքով նախատեսվում է բնակելի զոնա: Այն իրենից ներկայացնում է տերասաձև ներքին բակերի համակարգ, որի շուրջ համախմբված են տները’ օգտագործվող կանաչապատ կտուրներով: Այդ բակ-կտուրներն իրականացված են ազատ հատակագծման սկզբունքով’ ռելիեֆին ներդաշնակ:
Արշավիր Աղեկյանի` 1980-ականներին մշակած և հետագայում թարմացրած նախագիծը
Կոնդի բարձունքի միջնամասում’ մոտ 5 հեկտար տարածքում, նախատեսվում էր հասարակական կենտրոն հիմնել: Մեր նպատակն էր Երևանի’արդեն քանդված ժողովրդական ճարտարապետության օրինակներով վերստեղծել հին Երևանի հավաքական կերպարը’ վերակառուցելով գոյություն ունեցող արժեքավոր տները և լրացնելով փողոցները: Վերակառուցվող բակերի շուրջը համախմբված տները նախատեսվում էր օգտագործել որպես արվեստանոցներ, ժողովրդական վարպետների արհեստանոցներ, խեցեգործական, մետաղի դրվագման, փայտամշակման, ոսկյա և արծաթյա իրերի պատրաստման, ցուցադրման և վաճառքի սրահներ: Նախատեսվում էր նաև բիզնես կենտրոնների ստեղծումը’ սրճարաններ, ռեստորաններ, բարեր և այլն: «Դվին» հյուրանոցի հյուսիսային հատվածի վերակառուցվող տներում տուրիստական կենտրոն էր լինելու’ բակերի շուրջը համախմբված ծավալներով: Այն զբաղեցնելու էր մոտ 3 հեկտար տարածք:
Կարծում եմ, արևելյան շուկա հիշեցնող աշխույժ միջավայրը կդառնար զբոսաշրջիկների ցանկալի վայր, ինչպես Մոն-Մարտրը Փարիզում կամ Բարսելոնի «Մեր Քաղաքը»’ կառուցված 1929 թվականին՝ ցուցահանդեսի շրջանակներում: Չնայած Բարսելոնի պահպանված հարուստ պատմական ժառանգությանը, կա-տալոնացիները ավելորդ չհամարեցին 3 հեկտար տարածքում’ բարձունքի վրա հավաքել տարբեր շրջանների կառույցների կրկնօրինակները և վերստեղծել քաղաք, որն արդեն 80 տարի է հիացնում է այցելուներին:
Աշխատանքային էսքիզներ, Ա. Աղեկյան
Հին թաղամասերի վերակառուցումը ամենուրեք նպատակ է հետապնդում պահպանել և սերունդներին փոխանցել անցյալի ոչ միայն եզակի կառույցներն, այլև ժողովրդական ճարտարապետության օրինակները’ բնակելի թաղամասեր և նույնիսկ քաղաքն ամբողջությամբ վերցրած: Այսպիսով’ Կոնդի վերակառուցումը, կարծում եմ, յուրաքանչյուրիս բարոյական ու քաղաքացիական պարտավորությունն է:
Երևանում շատ թե քիչ պահպանված թաղամասերից Կոնդն է, որն իր վրա կարող է վերցնել պատմամշակութային ֆունկցիա: Մեզ հասած այդ թաղամասն ունի ուշ միջնադարյան կառուցապատման հենք: Հենվելով Կոնդի տարերային կառուցապատման, մասշտաբի և տարածության կազմակերպման միջնադարյան ոգու վրա, նախագիծը նպատակ էր հետապնդում ստեղծել ժողովրդական ճարտարապետության հավաքական կերպար: Այդպիսով, Կոնդը բերդաքաղաքի կվերածվեր: Պատմական հարուստ անցյալ ունեցող, բայց իրական ապացույցներից զուրկ քաղաքամայր Երևանում այս խնդիրն առավել հրատապ է: Ժամանակի ընթացքում ոչնչացնելով պատմական-գեղարվեստական արժեքները’ մենք մեզ զրկում ենք բնականոն զարգացումից:
Ա. Աղեկյանի նախագծի կտրվածքը
Սևադա Պետրոսյան
2004 թվականին գործընկերոջս’ Սարհատ Պետրոսյանի հետ սկսեցինք հետաքրքրվել Կոնդով, քանի որ, մեր կարծիքով, այս տարածքը Երևանում պահպանված ինքնաբուխ քաղաքաշինական միավորի լավագույն օրինակն է: Կոնդի պահպանության քաղաքացիական նախաձեռնություն հիմնեցինք, մեր ընկերներն էլ միացան մեզ: Փորձեցինք սևեռել մարդկանց ուշադրությունը ոչ միայն Կոնդի բնակիչների վատ կենցաղային պայմանների, այլ նաև այս տարածքի ճարատարապետական կարևորության վրա:
2011 թվականի վերջին, երբ վերակազմավորվեց «ՈւրբանԼաբ Երևանը», մենք կրկին անդրադարձանք Կոնդի խնդրին: Որոշեցինք հետազոտություն անցկացնել, որովհետև այդ տարածքի վերաբերյալ նյութերը սահմանափակ են: Մեզ միացան կամավորներ, տեղում միասին ուսումնասիրություններ կատարեցինք:
Կոնդը 1960-ականներին. այսօր շատ բան չի փոխվել
Մենք Կոնդի վերականգնման նախագիծը երկու փուլով ենք իրականացնում: Առաջինը’ հետազոտական փուլ, որի ընթացքում բացահայտում ենք Կոնդի յուրահատկություններն ու արդյունքում պատասխան ենք տալիս հետևյալ հարցին’ ինչո՞ւ է արժեքավոր և ինչո՞ւ է պետք պահպանել Կոնդը: Նախագծի երկրորդ մասը կոչվում է Կոնդի պահպանման և վերակենդանացմանն ուղղված առաջարկների փաթեթ: Բնակիչները պետք է անմիջականորեն մասնակցեն այդ գործընթացին, նախ’ ստանալով թույլտվություն սեփական գույքը տնօրինելու և բնակարանները վերանորոգելու վերաբերյալ: Սակայն պարտադիր են ուղղորդիչ սահմանափակումները, որպեսզի չվնասվեն պատմական շերտերը:
Ուսումնասիրությունների ընթացքում մոտավոր գնահատել ենք տարածքի վիճակը, օգտագործված շինանյութերը, տեսողական և որակական արժեքները: Սակայն դա բավականին բարդ գործընթաց է, որովհետև տարածքի քաղաքաշինական հյուսվածքը և շինությունները մաշված են, իսկ բնակիչները, չնայած որ այստեղ ապրող չորրորդ սերնդի ներկայացուցիչներն են, համարյա անտեղյակ են տարածքից: Դժվարություններից մեկն էլ այն է, որ նախագիծը պատվիրված չէ. ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով ուսումնասիրությունների փուլը ժամանակավոր դադարեցվեց:
Այսպիսին կարող են լինել Կոնդի փողոցները ըստ «ՈւրբանԼաբի» ծրագրի
Չենք ուզում պաշտոնապես ներկայացնել ու շատ խոսել մեր նախագծերից, քանի դեռ կոնկրետ որոշումներ չկան: Յոթ տասնամյակից ավելի է, ինչ Կոնդի բնակիչները սպասում են, որ իրենց շուտով «կփրկեն»: Ուսումնասիրությունները ավարտելուց հետո կներկայացնենք նախագիծը հանրությանը, Կոնդի բնակիչներին, իշխանություններին և շահագրգիռ բիզնես ոլորտի ներկայացուցիչներին: Նախևառաջ, մենք ցանկանում ենք, որպեսզի մարդիկ պատկերացնեն, թե ինչպես կնայվեին Կոնդի տները, եթե բնակիչները հնարավորություն ունենային խնամել դրանք, եթե թաղամասում սրճարաններ, խանութներ գոյություն ունենային: Պատրաստել ենք արդեն մի քանի էսքիզային տարբերակներ, ներկայացնելով նաև համեմատական, օրինակ’ Վենետիկի նեղ փողոցներում գտնվող տների հետ: Տարբերությունը միայն այն է, որ Վենետիկում գտնվող տները խնամված են: Այս ամենը մեծ ներդրումներ չի պահանջում’ միայն օրենսդրական թույլտվություններ:
Աղբյուրը՝
«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N3, 2013
Արշավիր Աղեկյանի էսքիզները՝
















Հանդիպման արդյունքներ՝

Հունվարի 29,30
ժամը՝ 13։00
Ֆիլմի դիտում՝ 60 րոպե
Վարպետության դաս՝ 60 րոպե
Continue reading “Կինոթերապիա․ Արմեն Ռոնովը «Հարթակ Գեղարվեստում» ակումբում”

Հանդիպման վայրը՝ Հարթակ Գեղարվեստում ակումբ
Հանդիպման օրը, ժամը ՝ հունվարի 23, ժամը 12:00
Հանդիպման թեման՝ Դդմագիտություն․ Ղափամայի ծես
Continue reading “Կուռմադդմային հեքիաթը Հարթակ ակումբում և բաց արվեստանոցում”

Հունվարի 14-ին, ժամը՝ 11:00
«Հարթակ Գեղարվեստում» ակումբում գրականագետ, ԵՊՀ դոցենտ Հայկ Համբարձումյանը ճամբարականներին կներկայացնի «Ոչ մի շաբաթ առանց Թումանյան» և «Սասնա ծռեր. պատում, մոտիվ, գրքային ավանդույթ» գրքերը:

Առաջատար գիտաշխատող, հայտնի խաղողագործ Դերենիկ Լևոնի Սաֆարյանը «Հարթակ Գեղարվեստում» ակումբում պատմում է Դալմայի այգիների, բանգլադեշյան բաղերի Քիշմիշի և խաղողագործության, գինեգործության կարևորությունը։ Այնուհետև խաղողագործ, գինեգործ և դրանով հետաքրքրված հյուրերի և կրթահամալիրի աշխատակիցների խումբը, կրթահամալիրի տնօրենի հետ միասին անցնում են Հարավ արևմտյան թաղամասի նախկին խաղողի այգիներով՝ այժմյան մեքենաների գերեզմaնաոցով և քննարկում այգիների հնարավոր վերականգնումը ոլորտի մասնագետների հետ։
Continue reading “Խաղողագործության, գինեգործության դպրոց․ Քննարկում”

Թատրոն լաբորատորիան ստեղծագործական հավաքով գիշերեց Գեղարվեստի կացարանում․
Continue reading “Ստեղծագործական հավաք․ «Հարթակ Գեղարվեստում» ակումբում”

Նախագծային ուսուցման շաբաթ
Հոկտեմբերի 24, ժամը՝ 12։00
Հարթակ Գեղարվեստում ակումբ
Հասցե՝ Րաֆֆի 69/1
Continue reading “Հարթակ Գեղարվեստում ակումբում Վրեժ Քասունին է”

Հայ-ֆրանսիական հանրակրթական -մշակութային կամուրջներ
Հուլիսի 25
Ժամը՝ 13:00
Continue reading “Ընդմիջում Գեղարվեստում: Հայ-ֆրանսիական հանրակրթական, մշակութային կամուրջներ”