Category: Հարթակում ուսուցիչն է,,,
Հարթակում ուսուցիչն է․ Լուսինե Փաշայան
Հարթակում ուսուցիչն է․ Նունե Մովսիսյան
Հարթակում ուսուցիչն է․ Նելի Արղության
Հարթակում ուսուցիչն է․ Յուրա Գանջալյան
Բարև Ձեզ։ Ես Յուրա Գանջալյանն եմ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում արդեն երեսուն տարի դասավանդում եմ անգլերեն։
Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել հանրապետությունում և ամբողջ աշխարհում, մարդիկ ստիպված տանն են և չեն աշխատում, շատ երկրներում դադարեցվել են աշխատանքները։ Չնայած այս ամենին, այստեղ մի բան կա՝ շատ կարևոր: Դա մեր երեխաների կրթության շարունակականությունն է, որ չպետք է դադարեցնել, որը հիմա պետք է կազմակերպել տանը։ Աշխարհի տարբեր երկրներում հիմա այն կարծիքն է, որ այդ կրթությունը պետք է կազմակերպվի առցանց կամ հեռավար, և երկու իրարամերժ կարծիքներ են հնչում՝ արդյոք պետք է այդ կրթությունը կազմակերպել առցա՞նց, թե՞ հեռավար. մեծ տարբերություն կա դրանց միջև։
Հարթակում ուսուցիչն է․ Լուսինե Բուշ
Հարթակում ուսուցիչն է․ Սուսան Մարկոսյան
Հարթակում ուսուցիչն է․ Գևորգ Հակոբյան
Մեր կամքից անկախ՝ կորոնավիրուսը կարող է և կրթական գործի լրիվ նոր կազմակերպում պարտադրել։ Հարցը հետևյալն է. հիմա բոլորը խոսում են, ասում՝ հեռավար ուսուցում, հեռավար դպրոց, բայց ոչ ոք չի ասում՝ հեռավար ուսումնառություն, քանի որ ի վերջո դա անհատի գործն է։ Կրթական իրավունքը, կրթություն ստանալու իրավունքը՝ աստվածատուր իրավունք է, դա ոչ մի պետության սահմանադրությամբ չի տրված, ինչպես ազատության իրավունքը։
Եվ մարդ պետք է իրացնի այդ իրավունքը։ Բոլոր պետությունների կրթական համակարգերը, այդ թվում՝ նաև մեր մարդուն, սովորողին պարտադրում են, թե՝ սա է քո կրթական իրավունքը. բայց դա այդպես չէ։
Հարթակում ուսուցիչն է․․․
«Հարթակում ուսուցիչն է․․․» հաղորդումը կստեղծի մանկավարժական զրույցների շարք, որոնք կսպասարկեն Դպիր մանկավարժական հանդեսը։ Ինֆորմացիայի ներկայացման հիմքում կլինի հեղինակային մանկավարժությունը, մանկավարժական տարբեր մոտեցումներ, ուղղություններ, մշակումներ, բնագավառներ, հանրային կյանքով, կրթահամալիրային օրացույցով որոշված իրադարձություններ, ինչպես նաև անդրադարձի արժանի համայնքային, քաղաքային, հանրապետական իրադարձություններ և դրանցից բխող մանկավարժական նոր կազմակերպման ձևեր։ Ստեղծված նյութերը կտեղադրվեն կրթահամալիրի կայքի համապատասխան բաժնում և՛ մեդիա, և՛ տեքստային տարբերակով: