Հարթակում ուսուցիչն է․ Մանուշակ Աբրահամյանն է․․․

96159608_289016945434331_4333930238581932032_n

 

Ողջույն: Ես Մանուշակ Աբրահամյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում որպես դասվար, ղեկավարում եմ 3-1 դասարանը։ Ինչպես գիտեք, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հեղինակային մանկավարժություն ստեղծող, իրականացնող և տարածող կրթական հաստատություն է։ Այստեղ գործող այլընտրանքային մանկավարժական սկզբունքները հնարավորություն են տալիս կրթական ծրագրերը կազմակերպել ոչ միայն ֆիզիկական միջավայրում, այլև վիրտուալ՝ գործունեության կազմակերպումն այդկերպ հարմարացնելով յուրաքանչյուր սովորողի անհատական նախասիրություններին։  Հեղինակային մանկավարժության կարևոր սկզբունքներից մեկը երեխայի անձի զարգացումն է; Երեխան ինքն է կառուցում իր անձը, իսկ մենք՝ ուսուցիչներս, օգնում ենք իրենց, ստեղծելով նպաստավոր միջավայր, հնարավորություններ յուրաքանչյուրի ազատ արտահայտման համար։

Երբ հանրապետությունում հայտարարվեց արտակարգ դրություն, կարելի է ասել՝  հանրակրթական մյուս հաստատությունները պարալիզացվեցին; Ինչո՞ւ, քանի որ նրանք չունեին համապատասխան փորձ, ռեսուրսներ հեռավար ուսուցում կազմակերպելու մասով։ Ի տարբերություն մյուս հաստատությունների, կրթահամալիրում վաղուց է իրականացվում մեդաիկրթություն, ուսուցման գործընթացի  հիմքում ընկած են նախագծային ուսուցումն ու բլոգավարությունը։ Մենք այդ հնարավորությունն օգտագործեցինք։

Որպես սեբաստացի ծնող, ուսուցիչ, շրջանավարտ՝  ես ժամանակ չեմ ունեցել տագնապ զգալու, քանի որ հենց առաջին օրերից, երբ կրթական հաստատություններում ուսումնական արձակուրդի հաշվին փորձեցին ժամանակ շահել, մեր կրթահամալիրում ուսումնական գործընթացը  չդադարեց։ Հենց առաջին օրից մեր ուսումնական գործունեությունը տեղափոխեցինք առցանց հարթակ։  Մեզ մնում էր նախագծերում որոշակի փոփոխություններ և լրացումներ անել, այսինքն՝ ֆիզիկական միջավայրից գործունեության կազմակերպումը տեղափոխել վիրտուալ տարածք։  Միևնույն ժամանակ արդեն երկար տարիներ է, ինչ կրթահամալիրում գործում է հեռավար դպրոցը, մենք ունենք տասնյակ սովորողներ, ովքեր, չլինելով հանրապետությունում, մասնակցում են մեր ուսումնաական գործընթացին։ Առցանց ուսուցման փորձ ունեցել ենք նաև 2016 թ.-ի ձմռանը։

Այս կազմակերպումը նոր բացահայտումների, ինչու ոչ՝ նաև ինքնակրթվելու լայն հնարավորություն տվեց, միևնույն ժամանակ ոչ թե խլեց, այլ սահմանափակեց կամ թելադրեց մարդկանց հետ հաղորդակցվելու իր կանոնները, որովհետև զրույց, քննարկումներ ունենում ենք վիրտուալ տարածքում։

Քանի որ հեռավար ուսուցումը իրականացվում է բացառապես ընտանիքում, ծնողը հանդես է գալիս որպես ուսուցիչ, իսկ ուսուցիչը՝  ուսումնական գործընթացը կազմակերպող խորհրդատու, օգնական։ Ընտանիքի ներառմանը նպաստում է  սովորող, ծնող, ուսուցիչ անմիջական կապը։ Այդ համագործակցության ընթացքում ծնվում և իրականացվում են շատ հետաքրքիր նախագծեր։ Ցանկացած դժվարություններ միասին հաղթահարելը, սովորողին, ինչու չէ՝ նաև ծնողին ոգևորելը, ձեռք բերված հաջողությունները միասին տոնելը ամենամեծ հաջողությունն է։ Շատ ծնողներ զբաղվածության պատճառով նախկինում ժամանակ չեն ունեցել ուսումնական գործընթացի մասնակիցը դառնալու, իսկ հիմա այդ բացը լրացնելու լավագույն շրջանն է, շատ լավ հնարավորություն է ստեղծվել։ Ընտանիքի ներգրավվածությունը ուսումնական գործընթացում նպաստում է սովորողի ուսումնական պաշարի հեշտ յուրացմանը։ Երեխան՝ սովորողը, մեծ ուրախություն է ապրում, երբ իր ծնողը՝ մայրը կամ հայրը, ինչու չէ՝ նաև ընտանիքի մյուս անդմաները ներգրավվում են իր ուսումնական գործընթացի մեջ, մասնակից դառնում դրան։ Իր հետ միասին երգում են, խաղում են, նոր հետաքրքիր փորձ են իրականացնում, ընթերցում են, պատմում են։ Շատ հետաքրքիր տեսանյութեր են ստեղծվում ընտանիքներում, ու այդ ամենը արտացոլվում է սովորողի բլոգում։ Շատ ծնողներ ուրախությամբ նշում են, որ կազմակերպման այս ձևը իրենց համար էլ շատ նոր հնարավորություններ տվեց, նրանք նոր հմտություններ ու կարողություններ ձեռք բերեցին՝ օգնելով երեխային բլոգավարության հարցում, տեսանյութեր, ձայնանյութեր մշակելու, հրապարակելու վիրտուալ հարթակներում։ Եվ որ ամենակարևորն է՝ այս ամենը իրականացնում է ոչ միայն սովորողը, այլ դրան մասնակից են դառնում ընտանիքի անդամները, դառնում  են սովորող, յուրացնում նոր հմտություններ։  Քնաի որ հեռավար ուսուցման այս ընթացքը հնարավորություն է տալիս սովորողների նախասիրությունները բացահայտել, և ամեն սովորող իր ընտանեկան նախագծով է հանդես գալիս, ապա այս ընթացքում իսկապես եղան սովորողներ, ովքեր իրենց նախասիրությունները բացահայտեցին։ Չեմ ուզում առանձնացնել, բայց կան սովորողներ, որոնք հնարավորություն ունեցան այս փուլում դրսևորվելու, արտահայտվելու, առաջ քաշելու իրենց նախագծերը, և դրանք զարգացնելու։ Երբ վարակն անցնի, ու դպրոցները վերսկսեն իրենց բնականոն աշխատանքը ֆիզիկական  միջավայրում, երբ մարդկանց առօրյան վերականգնվի, մարդիկ ավելի կգնահատեն իրար հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը, ակնթարթը , նրանք կփորձեն վայելել իրար, ընկերներին, հարազատներին, վայելել ու գնահատել իրենց սիրելի գործով զբաղվելու հնարավորությունը։

Հեռավար դպրոցից հետո կարծում եմ կլինեն գործիքներ և ծրագրեր, որոնք ուղղակի խոտանելու կարիք կլինի, որովհետև այս պայմաններում մենք ուսումնական գործունեության կազմակերպման համար պարզ և հետաքրքիր տարբերակներ գտանք։ Կարծում եմ՝ այս պայմանները, այս հնարավորությունները նոր մանկավարժություն են ստեղծում այս փուլում, այս շրջանում և՛ հանրակրթական դպրոցների համար, և՛ ինչու չէ՝ կրթահամալիրի համար նոր ծրագրեր յուրացնելու, նոր մանկավարժական մեթոդներ կիրառելու հնարավորություն  են տալիս։ Փնտրելով,  ամեն ինչ հարմարեցնելով այս պայմաններին՝ մենք անընդհատ գտնում ենք, անընդհատ փորձում ենք , անընդհատ ներմուծում ենք մանկավարժական նոր մեթոդներ, նոր գործիքակազմ մեր գործունեության կազմակերպման համար։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s