Հարթակում ուսուցիչն է․ Նունե Մովսիսյան

Nune

Բարև Ձեզ։ Ես Նունե Մովսիսյանն եմ: Աշխատում եմ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, Ավագ դպրոցում դասավանդում եմ հայոց լեզու և գրականություն։

Այսօր խոսելու ենք հեռավար ուսուցման մասին. այն նորություն չէ աշխարհում։ 

Հեռավար (դիստանցիոն) ուսուցումը կրթություն ստանալու որակապես նոր ձև է, որն առաջացել է 20-րդ դարի վերջում՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների շնորհիվ: Համացանցի և համակարգիչների մատչելիության շնորհիվ հեռավար ուսուցումը մեծ տարածում է գտնում:

Աշխարհում հեռավար ուսուցման առաջին փորձը կապվում է 1969 թվականին բացված՝ աշխարհում առաջին հեռավար ուսուցման համալսարանի՝ Մեծ Բրիտանիայի Բաց համալսարանի հետ:

Աշխարհում, բրիտանականից բացի, հայտնի է նաև ԱՄՆի հեռավար ուսուցման զարգացման ռազմավարության «ամերիկյան» կամ «հեռարձակման» մոդելը: Իսկ Եվրոպայում նշանավոր է համարվում Հեռավար ուսուցման ֆրանսիական ազգային կենտրոնը:

Աշխարհի շատ բուհեր առաջարկում են հեռավար ուսուցման առնվազն մեկ դասընթաց՝ հեռավար ուսուցումը համարելով զարգացման ռազմավարական կարևոր ուղղություններից մեկը: Այսօր աշխարհում հեռավար ուսուցման ծրագրերում ընդգրկված է ավելի քան 100 միլիոն մարդ:

Հեռավար ուսուցման զարգացումը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕի հիմնական կրթական ծրագրերի առանցքային ուղղություն:

Կրթահամալիրում, հեռավար ուսուցման ընթացքում սովորողի և ուսուցչի կապն իրականացվում է հեռահաղորդակցության միջոցով՝ համացանցային տեխնոլոգիա (մասնավորապես՝ բլոգներ): «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեռավար ուսուցումը իրականացվում է մի քանի փուլով:

Առաջին՝ նախապատրաստական կամ տեղեկատվության փուլ ուսուցիչը, ըստ կրթահամալիրում գործող ուսումնական օրացույցի, առաջադրանքներ է կազմում, տեղադրում բլոգում: Ծրագրի ղեկավարը և կազմակերպիչները հավաքում են ուսուցիչների կազմած առաջադրանքների հղումները և մեկ փաթեթով տեղադրում են ենթակայքում: Այնուհետև սովորողները իրենց էլեկտրոնային հասցեներին ստանում են հեռավար առաջադրանքների փաթեթի հղումը:

Երկրորդ՝  ծանոթացման կամ քննարկման փուլ սովորողները փաթեթին ծանոթանալուց հետո սկսում են հեռավար առաջադրանքները քննարկել ուսուցչի հետ: Ընդ որում, քննարկումը ծավալվում է մի քանի ուղղություններով՝ էլեկտրոնային հասցե, ֆեյսբուք, հեռախոսազանգ: Սա, գուցե թե, հեռավար ուսուսման ամենակարևոր փուլերից մեկն է կրթահամալիրում, ավելին՝ կարծում եմ՝ հենց այստեղ պիտի փնտրել հեղինակային մանկավարժության առանձնահատկությունը: Սովորողները ճշտում են իրենց անելիքը, ընդ որում, կարող են փոփոխել կամ ընդհանարապես հրաժարվել ոուսուցչի կազմած առաջադրանքներից՝ առաջարկելով իրենցը: Այս փուլում փոփոխվում են ոչ միայն առաջադրանքները, այլև նախագծերը: Պիտի փաստել՝ որքան ակտիվ են այս փուլում ընթանում քննարկումները, այնքան գոհացուցիչ են լինում վերջարդյունքները:

Երրորդ՝ հիմնկան կամ իրականացման փուլայս փուլի ժամանակ սովորողներն իրենց կատարած աշխատանքը սկսում են ուղարկել ուսուցչին: Ուսուցիչը, որոշակի խմբագրական աշխատանքից հետո, սկսում է հավաքել, ապա նաև դասարավորել սովորողների ուղարկած աշխատանքները: Ընդ որում, մայրենիին ուղղված աշխատանքները մի քանիսն են՝

Չորրորդ՝  արդյունքների հավաքման կամ ամփոփման փուլԴասարան առ դասարան, սովորող առ սովորող հավաքվում և ամփոփվում է  կատարված աշխատանքը՝ տեսանելի դարձնելով հեռավար ուսուցման ողջ ընթացքը՝ ձեռքբերումհաջողություններով և թերացումթերություններով հանդերձ:

 Այսպիսով՝ որպես հեռահաղորդակցման տեխնոլոգիաներով պայմանավորված հարթակ՝ ֿ«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իրականացնում է բլոգային ուսուցում, իհարկե՝ չբացառելով նաև հեռավար ուսուցման այլ հարթակներ ևս։

Շնորհակալ  եմ:

Կհանդիպենք

Հեռավար ուսուցում․ Իրականացման փուլեր

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s