Հարթակում ուսուցիչն է․ Նելի Արղության

75543585_2482965528693403_102366198993256448_n

Հարթակում Նելի Արղությանն է․․․

Ողջույն: Ես Նելին եմ Արղության: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ որպես 2-5 տարեկանների դաստիարակների լաբորատորիայի ղեկավար։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագրի կազմակերպման ձև է նաև հեռավար–առցանց ուսուցումը։ Հեռավար–առցանց ուսուցում կազմակերպում են կրթահամալիրում այն ժամանակ, երբ սանը հիվանդ է լինում կամ գտնվում է երկրից դուրս։ Այս պարագայում անհարժեշտ է միայն համակարգիչը զինված լինի համապատասխան ծրագրերով և միացված լինի ցանցին, որը կդառնա կամուրջ, սովորող-ուսուցիչ համագործակցության ամուր օղակ։

Իսկ այս օրերին՝ համավարակի ժամանակ, հեռավար–առցանց ուսուցում կազմակերպվեց կրթահամալիրի ոչ միայն դպրոցներում, այլ նաև նախակրթարանի խմբերում։

Նախակրթարանում դաստիարակների հետ նախապես հավաք–քննարկում իրականացրեցինք ֆեյսբուքյան, վայբերի տեսակապերի միջոցով, բայց շատ արագ հասկացանք, որ մեզ անհրաժեշտ է մեկ այլ հարթակ, որը հնարավորություն կտա հավաք–քննարկումները կազմակերպել ավելի մեծ խմբով՝ երաշխավորելով դրանց արդյունավետությունը։ Շատ արագ սկսեցինք յուրացնել Microsoft Teams և Zoom ծրագրերը։ Այդ ծրագրերի միջոցով հնարավոր է լինում մեծ խմբերով քննարկումներ անցկացնել, ինչպես նաև տեսաձայնագրել։ Մեր քննարկումներին մասնակցում էին նաև ծնողները։

Նախ կազմեցին յուրաքանչյուր շաբաթվա համար աշխատանքային նախագծեր, որոնցով ծնողին, սանին ներառում էինք տարատեսակ գործունեությունների մեջ, իսկ բնակարանը վերածվում էր խաղային լաբորատորիայի։ Արդյունքները հավաքվում էին դաստիարակների բլոգներում, հետո լուսաբանվում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կայքում, ֆեյսբուքյան էջերում, ինչպես նաև տրամադրում էինք մեր գործընկերներին։

Այդ ընթացքում ունեցանք նաև Արագածոտնի մարզի Նորաշենի «Վելիխան Մուքոյանի»  անվան մանկապարտեզի դաստիարակների հեռավար–առցանց վերապատրաստումը մասնակիցների հայտով։

Եվ այսպես, փաթեթները հավաքելուց հետո անցնում ենք ընտանեկան հեռավար–առցանց ուսուցման նախագծերին։ Բնակարանը վերածվում է խաղային լաբորատորիայի, որտեղ դաստիարակը մայրն է։ Այս տանիքն էլ, ահա՝ 2-5 տարեկանների լաբորատորիան։ Երբ ծրագրերը պատրաստ են, էլ ոչ մի պարտադրանք․․․ Պարզապես ծնողները հաճույքով արագ սկսեցին այդ ամենը յուրացնել, իրականացնել, ներկայացնել դաստաիարակների օգնությամբ։ Մեկը մյուսի հետևից հետաքրքիր, ուրախ տեսաֆիլմեր էին ներկայացնում, փոխանցում։

Սկզբնական շրջանում ունեին ֆիլմերը պատրաստելու և ցանցում ներբեռնելու հետ կապված դժվարություններ։ Արտակարգ դրությունն առիթ եղավ, որ իրենք էլ դաստիարակների աջակցությամբ հեռավար-առցանց յուրացնեն նաև այդ հմտությունները։

Այսպիսի կազմակերպմամբ գրավիչ, կենդանի կստացվի ընտանեկան պարտեզը։ Ծնողները կդառնան կրթական ծրագրի համահեղինակ, ընտանեկան ծրագրերի, նախագծերի հեղինակը, հեղինակային մանկավարժության հեղինակ։ Էլ ի՞նչ է մնում․․․

Իսկ մեր հեղինակային ծրագրերը բաց են՝ հասու յուրաքանչյուրին։ Համեցեք միասին երևակայելու, ստեղծագործելու և իրականացնելու երեխաներին ուրախացնող ու զարգացնող նախագծեր։

Համար:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s