Հարթակում ուսուցիչն է․ Լուսինե Բուշ

33180064_1962299467127146_6448223302736412672_n

 

 

Ողջույն․․․Այսօր կխոսենք իրավիճակի մասին, այն մասին, թե ինչ է տիրում մեր կրթական միջավայրում այս պահին, ինչպես ենք փորձում գոյատևել, բայց մինչ բուն թեմային անցնելը, ես կուզենամ  խոսել որպես սեբաստացի շրջանավարտ։ Ինչո՞ւ հատկապես էդպես, քանի որ ինձ բախտ է վիճակվել լինել շրջանավարտ այն մութ ու ցուրտ տարիներին՝ 1991-1992 թթ, երբ հայաստանյան, երևանյան բոլոր դպրոցները փակ էին, իսկ կրթահամալիրը աշխատում էր այդ օրերին, ֆիզիկական միջավայրում՝ շարունակելով դասերը։ Կրթահամալիրը շատ հետաքրքիր լուծում էր գտել, բոլոր դասարաններում տեղադրված էին վառարաններ։ Այն ժամանակ դա էր միակ լուծումը։ Հիմա մենք ունենք այլ լուծումներ, իհարկե անհամեմատ լավ վիճակում ենք, չնայած գուցե իրավիճակը շատ բարդ ու ծանր է, ֆիզիկապես շատ բարդ է ամբողջ օրը տանը մեկուսի նստել և փորձել ինչ-որ կերպ կապ հաստատել, բայց  շնորհիվ այս ինտերակտիվության,  շնորհիվ համացանցի, հեռախոսի, համակարգիչների՝ մենք կարողանում ենք կապ հաստատել։

Այն ժամանակ էլ էր իրավիճակը բարդ, բայց էն ժամանակ ֆիզիկական շփումը շարունակվում էր, կար, կարողանում էինք հավաքվել հենց նույն վառարանի շուրջ դասավանդողով, սովորողով, թեյնիկ էր լինում վառարանին դրված, կարտոֆիլ էր լինում և հենց այդ տարիների փորձը, այդ հնարավորությունները, որ փոխեցին մեր մտածելակերպը, մեզ այլ հարթակ բարձրացրեցին, հենց այդ փորձն էլ թույլ է տալիս այսօր ավելի հեշտ նայել էս իրավիճակին, փորձել հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել, ելքեր գտնել էս դրությունից։ Ամենակարևորը, ինչ ուզում եմ ես անել, ես ուսումնասիրում եմ  միջազգային փորձը։ Այ, մենք յուրաքանչյուր ոլորտում,  յուրաքանչյուր  առարկայի համար փորձում ենք ելքեր գտնել, ընթերցանություն, ընտանեկան նախագծեր ինչը շատ հաջողված է մեզանում, հատկապես, երբ տեսնում ես, թե ինչպիսի ոգևորվածությամբ են ծնողները ներգրավվում, որ մեր սովորողները ստեղծագործ են, որ մեր սովորողները հմուտ են, մենք բոլորս դրանում համոզվել ենք, բայց հետաքրքիր է, երբ մասնակից է դառնում ծնողը։ Երբ  սովորողի հետ մարզվում է, երբ դառնում է իր երեխայի խմբագիրը, տեսաֆիլմի, նյութի խմբագիրը, դա միանշանակ ցույց է տալիս, թե ինչքանով ներառված, ինտեգրված է ընտանիքը այդ ստեղծագործ, հետաքրքիր միջավայրում։ Դա ծնողին էլ է օգտակար, թեկուզ այն առումով, որ ինքն էլ տանը մեկուսացած, պարփակված է չորս պատի մեջ, և իրեն էլ է հնարավորություն տրվում ստեղծագործել, մանկանալ և սովորողների, երեխաների հետ ստեղծագործել, շատ հետաքրքիր է։ Էդ ամեն ինչը հաջողված է, փորձերը ունենք, բայց կարևոր է նաև ուսումնասիրել միջազգային փորձը, քանի որ այս խնդիրը վերաբերում է բոլորին։ Նման իրավիճակում են գրեթե բոլոր երկրները, և շատ պետություններ փորձում են գտնել այն հարթակները, այն միջոցները, այն գործիքները, որով կկարողանան աշխատել, ստեղծագործել, չընդհատել սովորողների կրթությունը, ինչը հիմնականում բավական հաջող ստացվում է։ Տեսեք՝ քանի նոր հարթակ, քանի հարթակ, որոնք նոր չէին, բայց նորովի օգտագործվեց, բացահայտվեցին նոր գործիքներ, մեզ ծանոթ հարթակների նոր հնարավորությունները բացահայտվեցին, ինչը մինչ այդ գուցե մենք մատների արանքով էինք նայում, և մեր առցանց ուսուցման հնարավորությունները տեղափոխվեցին հեռավար ուսուցման հարթակներ, կարողացանք օգտագործել շատ ու շատ նոր գործիքներ, շատ ու շատ հնարավորություններ կիրառել, և իհարկե, ոչ միայն համացանցն ու գործիքներն են օգտակար, սովորողները նաև վերադարձան գրքին, վերադարձան ընթերցանությանը, վերադարձան այն ամենին, ինչը մի պահ՝  գուցե խաղը, համակարգիչը, իրենցից խլում էր այդ ամենը, այդ ժամանակը, որ կարողանային գործել կարողանային աշխատել։ Շատ ու շատերը սկսեցին զբաղվել բույսերի խնամքով, սկսեցին տանը ինչ-որ բաներ պատրաստել, այ հիմա մեր օրացույցով առջևում զատկական ծեսն է, զատկական նախագծերն են․․․ինչքան նոր ու նոր նախագծեր են դասավանդողները կազմել, տեխնոլոգիայի ուսուցիչները կազմել, որտեղ ևս ընտանիքը պետք է ներգրավվի։ Նախագծերում տեսնում ես հարցազրույցի բաղադրիչներ տատիկ, պապիկների հետ, եթե այլ ազգության են, այլ երկրից՝ ինչ ավանդույթներ, ինչ սովորույթներ․․․ընտանեկան նախագծերի բազմազանությունը սահմաններ չի ճանաչում։

Շատ հետաքրքիր ընթացք է․․․Էստեղ են ասում․ չկա չարիք, առանց բարիք․․․մեզ մեկ այլ հարթակ է բարձրացնում այս ամենը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ամբողջ աշխարհով ժողովուրդները մոբիլիզացվել է, և կարելի է ասել՝ մոբիլացվել է։ Ի՞նչ առումով, որ մենք դարձել ենք մոբիլ, եթե չենք կարողանում ֆիզիկական միջավայրում ազատ տեղաշարժվել, մենք կարողանում ենք տեղաշարժել մեր գաղափարները, մենք կարողանում ենք փոխանցել, տարածել մեր գաղափարները, ինչպես նաև օգտվել այլոց գաղափարներից, փորձից՝ չհորինելով նոր անիվներ։

Մի քանի դիտարկում էլ անեմ այս օրերին դասավանդողների աշխատանքային պրոցեսից․ իհարկե, բարդացել է, իհարկե, երբ զրուցում ես նրանց հետ, բոլորը երազում են այն պահի մասին, երբ վերադառնալու են ֆիզիկական միջավայր, երբ գալու են աշխատանքի․․․․իհարկե, բարդ է։ Սակայն բոլորը հմուտ են, բոլորը հմտացել են, բոլորն էլ կարողանում են գտնել ելքեր, ինչպես ավելի ու ավելի հետաքրքիր դարձնել ուսուցումը, ինչը և ամենակարևոր բանն է՝ ներգրավել սովորողին, անգամ ոչ թե ստիպել, այլ հավես առաջացնել սովորողի մոտ, թողնել հեռուստացույցը, թողնել համակարգչային խաղը, մոտենալ համակարգչին, անել դասը, առաջադրանքը, մասնակցել նախագծին և այլն․․․․Եվ հենց այդ տեսակետից հետաքրքիր է դառնում կարդալ հատկապես նոր ուսուցիչների հոդվածները, այն ուսուցիչների, ովքեր նոր են դարձել սեբաստացիներ, հետաքրքիր է իրենց տեսակետը, ամեն ինչն  է նոր, բայց իրենց համար  պրոցեսը գնալով էլ ավելի հետաքրքիր է դառնում, և դա երևում է իրենց հոդվածներում։ Իհարկե, հոդվածների վրա լինում է, որ բավական երկար աշխատում ենք, բայց ամեն դեպքում յուրաքանչյուր գաղափար, յուրաքանչյուր կարծիք, յուրաքանչյուր տեսակետ շատ կարևոր է։ Հենց այդ կարծիքների, գաղափարների վերլուծությունն է, որի հիման վրա կարողանում ենք կառուցել այն ամենը, ինչով առաջ ենք գնալու, ինչը պետք է մեզ հետագայում, թեկուզ հաջորդ շաբաթվա աշխատանքները պլանավորելու համար։ Մենք ամեն շաբաթվա փորձի վրա մեկ քայլ առաջ ենք գնում, մի աստիճան վերև ենք բարձրանում և այդ ամենի շնորհիվ է, որ կարողանում ենք առաջխաղացում ունենալ։ Ամփոփելով խոսքս՝ ասեմ, որ բավական հետաքրքիր պրոցես է, համենայնդեպս բարդ, հետաքրքիր, արդյունավետ, կարևոր, փորձառատ, փորձաշատ, և անհամեմատ կարևոր էր այս ամենը այն տեսակետից, որ պետք է այս բազան, այս հիմքը ունենալ, պահել հետագայի համար։ Միշտ չէ, որ էսպես է լինելու, բայց մենք չգիտենք, թե ինչքան է էս ամենը շարունակվելու, այդ իսկ պատճառով  մենք պետք է հնարավորինս կարողանանք օգտագործել փորձը, հիմնվել փորձի վրա և հիմնվելով դրա վրա, ունենալով այդ վերլուծությունը՝ առաջ գնալ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s