«Հարթակում ուսուցիչն է․․․» հաղորդումը կստեղծի մանկավարժական զրույցների շարք, որոնք կսպասարկեն Դպիր մանկավարժական հանդեսը։ Ինֆորմացիայի ներկայացման հիմքում կլինի հեղինակային մանկավարժությունը, մանկավարժական տարբեր մոտեցումներ, ուղղություններ, մշակումներ, բնագավառներ, հանրային կյանքով, կրթահամալիրային օրացույցով որոշված իրադարձություններ, ինչպես նաև անդրադարձի արժանի համայնքային, քաղաքային, հանրապետական իրադարձություններ և դրանցից բխող մանկավարժական նոր կազմակերպման ձևեր։ Ստեղծված նյութերը կտեղադրվեն կրթահամալիրի կայքի համապատասխան բաժնում և՛ մեդիա, և՛ տեքստային տարբերակով:
Հերոսները՝ կրթահամալիրի մենթորական լաբորատորիաների ղեկավարներ, մենթոր ուսուցիչներ։
Արդյունքում
Ստեղծված փաթեթը կդառնա ուղեցույց ո՛չ միայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատակիցների, ծնողների, սովորողների, այլ նաև հանրապետության բոլոր ՝ մանկավարժությամբ հետաքրքրվող անհատների, գործիչների համար։
One thought on “Հարթակում ուսուցիչն է․․․”