Հարթակում Աշոտ Բլեյանն է. Ընտանեկան կրթություն

Մանկավարժական զրույցներ. Հարթակում ուսուցիչն է․․․

Հեռավար կրթության հարթակում հեղինակային դպրոցի հիմնադիր Աշոտ Բլեյանը խոսում է ընտանեկան կրթության մասին։

Թվային ուսուցման գործիքներով՝ նոթբուքով, նեթբուքով, պլանշետով, էլեկտրոնային գրատախտակով, պրոյեկտորով ուսուցումն ամբողջովին wi fi միջավայրում մեր հեղինակային մանկավարժությունը իրացնում էինք։ Խոսքն առկա ուսուցման մասին է, ֆիզիկական միջավայրում։ Երբ ասում ենք հեղինակային մանկավարժություն, այն երեք առանձնահատկություն կամ առանցքային ուղղություններ ունի՝ ուսուցում թվային միջոցներով, ուսուցում նախագծերով և ուսուցում օրացույցով, երբ ուսումնական օրացույցը դառնում է մեր կյանքի կազմակերպիչը։ Այդ ընթացքում զուգահեռ մենք զբաղվեցինք նաև հեռավար ուսուցման կազմակերպմամբ, երբ սովորողը իրենից անկախ պատճառներով, ընտանիքով դուրս էր մնում ֆիզիկական միջավայրից, բացակայում էր հանրապետությունից կամ երկարատև հիվանդանում էր, հիվանդանոցում էր լինում։ Այսինքն՝ հեռավար-առցանց ուսուցման գործիքները մենք սկսեցինք կիրառել առկա ուսուցման համակարգում ընդգրկված սեբաստացիների համար։ Դա բավականին մեծ դինամիզմ, ճկունություն էր ապահովում, բացառում էր որևէ կեղծիք, մահանա, և եղանակի ընտրության հարցը՝ ֆիզիկական միջավայրում, թվային գործիքներով, թե ոչ, այսինքն՝ ոչ դպրոցական միջավայրը՝ առցանց, դառնում էր սովորողի ընտրությունը, ընտանիքի առնաձնահատկությունը, այն պայմաններում, որում հայտնվել է ընտանիքը։

Ընտանեկան կրթությունը արդեն կրթություն, ուսուցում ընտանիքում միշտ էլ մեր հետաքրքրության, մասնավորապես իմ հետաքրքրության կիզակետում է եղել, միշտ ուզեցել եմ զբաղվել, բայց հասկանալի պատճառներով. առկա ուսուցումը որքան էլ ուզում ենք՝ ընտանիքը, ծնողները լինեն գործընկերներ, բայց բոլոր դեպքերում ընտանիքը մնում է ընտանիք։ Չես մտնի ընտանիք, գիտես՝ անձեռնմխելի է, պետք է թակես, թույլ տա մտնել… և այլն։ Մեր նշանավոր վիրուսը՝ կորոնավիրուսը, թագով է, չէ՞, թագավորական իշխանությամբ ներխուժեց մեր մանկավարժություն և էսպես շուռ տվեց գլխիվայր ամեն ինչ ։ Հատկապես մեծահասակներին պարտադրեց, պարտադրում է մնալ տանը, տանից դուրս չգալ և իսկական ընտանեկան միջավայր է տալիս ուսուցման համար։ Խոսքը էդքան հեռավար-առցանց ուսուցման մասին չէ, դրանք ուղղակի դառնում են գործիքներ, իրականում խոսքն ընտանեկան կրթության մասին է։ Երբ ընտանիքը, բնակարանը ընտանիքի անդամների համար մի երկար ժամանակ, (անորոշ ժամանակ է, ոչ ոքին հայտնի չէ , ոչ ոք չի ասում, որ ապրիլի 14-ով ավարտվելու է այս մեկուսացումը), դառնում է մի միջավայր, որտեղ ընտանիքի բոլոր անդամները անցկացնում են առավոտից երեկո, երբ աշխատանքի գնալ չկա կամ կարճատև է բացակայությունը, մեծով-պստիկով միասին են։ Մենք իրականում պետք է խոսենք ընտանեկան կրթության մասին, որովհետև եթե դրել ենք այս այլընտրանքը, այն է, ինչ կատարվում է մեր հանրապետությունում, պետական դպրոցներում, նոր գործիքները յուրացնում են հեռուստացույցի, ինտերնետի միջոցով, փորձում են դպրոցական ուսուցումը բերել բնակարան, դուք նստեք, էդտեղից էլ միանգամից դասացուցակ, ինչ-որ ժամեր, հատկապես դասացուցակը հաստատում է հարգելի նախարարը, մասնագետներ, որ մոտավորապես նույն դասերն են անցկացնում։ Ասում եմ այն, ինչ կատարվում է։ Մերը, որպես մեր հեղինակային մանկավարժության արդյունք և մեր մանկավարժական աշխատողների դպրոցում, ճամբարում՝ էս օրերին, էս շաբաթ, ամբողջովին առցանց ուսուցման միջավայրում, երբ սովորողները արձակուրդում են իրենց ընտանիքների հետ, բայց մանկավարժական աշխատողները իրականում յուրացնում են կամ սկսում աշխատել ավելի կոնկրետ, յուրաքանչյուրը մասնակցում է ընտանեկան կրթության, ընտանեկան ուսուցման, ուսուցում ընտանիքում՝ արդեն ուղղության, նախագծերի վրա։ Էստեղ ֆիզկական շփումն է ընտանիքի անդամների հետ, իսկ ընտանիքը տարատարիք է, հատկապես երբ տատիկ-պապիկ կա, մանկապարտեզային տարիքի երեխայից սկսած մինչև ուսանող, էստեղ կա ֆիզիկական շփում, կարող է էդ շփումը ավելի կարևոր լինի, քան առցանց շփումը։ Պատկերացրեք՝ ընտանիքը ինքնաբավ է, որովհետև ծնողների մեջ շատ են կրթություն ունեցողները, այդ թվում՝ բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ՝ գիտնականներ, մասնագետներ, հայտնի գործիչներ և այլն, ընդ որում կրթական ցենզը լրիվ բավարար է, որպեսզի իրենց պատասխանատվությամբ, իրենց միջոցներով, գործիքներով էն, ինչ կարևորում են, արժևորում են, փոխանցեն երեխաներին, ավելի կրտսերներին։ Մենք խոսում ենք ընտանեկան միջավայրում ընտանեկան կրթության մասին: Երբ ասում եմ ընտանեկան միջավայր, նկատի ունեմ՝ օգտագործելով ընտանեկան միջավայրի բոլոր առավելությունները, որ խնամված է, որ հավես է, որ երբ ուզես, երբ խոհանոցը կողքիդ է, երբ հիգիենիկ է, ջերմ է, հարազատ։ Էս դեպքում՝ ինտերնետից սկսած, որովհետև ընտանիքը կարող է անգամ չօգտագործել թվային միջոցները, կարող է հայտարարել, որ թվային միջոցները իրենց շփմանը, մանկավարժությանը խանգարում են, դա կարող է նույնիսկ հետաքրքիր լինել, չէ՞։ Կարող են լավ գրադարան ունենալ, օգտագործում են ֆիզիկական գիրքը, օգտագործում են թուղթը, գրիչը և այլն, բայց իրական դպրոց է, իրական դպրոց իրական քննարկումով, իրական-իսկական փոխանցումով։ Երբ համատեղ ապրում են, համատեղ էս դժվարությունները, սահմանափակումները հաղթահարում են և համատեղ խնդիրներ են լուծում, ձեռք են բերում կարողություններ, հմտություններ: Գլխավոր կարողություն է դառնում էս վարակի դեմ պայքարը, իրենց և այլոց անձեռմխելիությունը, իրենց և այլոց առողջությունը։ Նպաստավոր է, տեսեք՝ գարուն է, պատշգամբից նայելը շրջակա միջավայրին, ձմեռային կյանքից անցումը, և էդպես լիքը-լիքը բաներ, որ կարող են դառնալ ընտանեկան կրթության իրական բովանդակություն։ Ծնողները պետք է դառնան իրական բովանդակության որոշողը ձևի առումով՝ երբ քնել, երբ դիտել, ինչպես դիտել․․․․այս առումով՝ օրինակ գործիքներ, որոնք չեն օգտագործվում, օրինակ արհեստանոց, որ պապիկն ունեցել է ինչ-որ գործիքներ, և թոռը այդ գործիքներից չի օգտվում։ Ես նկատի ունեմ սովորական ատաղձագործական, փականակագործական, խառատի, էլեկտրատեխնիկի, ռադիոսիրողի ամենատարբեր գործիքներ, տեխնոլոգիական պիտույքներ՝ մոլբերտ, ջրաներկ, ներկեր, որոնք տարբեր պատճառներով մոռացվել են, երբ ընտանիքներում այդպիսի իրերի մեծ կուտակում կարող է լինել։ Եվ այս պարագայում ընտանիքը, բնակարանը դառնում է մի մեծ արհեստանոց,արվեստանոց, լաբորատորիա, տեխնոլոգիայի կենտրոն. ես սա ասում եմ մեծ սիրով, թեկուզ պարտիզապուրակային գործունեությունը, պատշգամբները խորդանոցից ազատելը, խորդանոցներին ընդհանրապես այլ հայացքով նայելը, միջավայրի դիզայնը, գեղագիտությունը, ինչպես տան մակերեսը ավելի լավ օգտագործել, օդափոխությունը ավելի լավ կազմակերպել և այլն։ Էս կրթությունը չի ենթադրում առարկայական ուսուցում կամ միայն առարկայական ուսուցում, էստեղ էլ չի զատվում՝ ով է ուսուցիչը, ով՝ սովորողը։ Երբ ընտանիքում կրտսեր սովորողը, օրինակ շատ հարցերում կարող են իրենց ձեռքը վերցնել, և ընտանիքի անդամներին ( սեբաստացիների պարագայում եմ ասում) փոխանցել նոր տեխնոլոգիաներ, հմտություններ, թվային միջոցների կիրառման, էլեկտրոնային գրադարանի օգտագործման, համակարգչային ամենատարբեր ծրագրեր՝ ուղղագրական, բառարանային և այլն։ Մեր գործը՝ որպես հեղինակային մանկավարժություն իրականացնող ուսուցիչներ, շատ լավ հասկանալով այս առանձնահատկությունը, որում հայտնվել է ընտանիքը, ընտանեկան խորհրդատվություն, աջակցություն իրականացնելն է. ինչո՞վ կարող ենք օգնել, ինչպե՞ս կարող ենք օգնել։ Սա շա՜տ կարևոր է, ընդ որում բացառելով վնասելը, միջամտելը, երևույթի վրա, ընտանիքին վերևից նայելը։ Երբ ասում եմ ընտանիք, որպես ուսումնական միջավայր նկատի ունեմ, ընտանիքի բոլոր անդամներին և միջավայրը իր ուսոցողական, ուսումնական բոլոր հնարավորություններով։ Շատ կարևոր է , որ ընտանիքի անդամները կարևորեն այդ անձեռնմխելիությունը և բացի փորձի փոխանցման տեսանկյունից, ասի՝ խնդրեմ ՝ էս արդյունքները։ Չի կարող ընտանիքը այդ տեսանկյունից մեկուսանալ Հայաստանից, Հայաստանի հոգսերից և չուզենալ իր հաջողություններով, ձեռքբերումներով կիսվել հարևանների, հարազատների, ՀՀ քաղաքացիների, բոլորի հետ։ Էս առումով ես կարծում եմ, որ լրացուցիչ կանչերի կարիք չունեն, ուղղակի պետք է կարևորումը լինի քո սեփական փորձի, ինչպես հեղինակային մանկավարժության դեպքում, ուսուցչի, իր գործի հեղինակի սեփական փորձն է, որ ինքը ձեռք է բերել իր սխալով, իր հաջողությամբ, այնպես էլ հիմա՝ ընտանեկան կրթության դեպքում: Սկզբունքային է դառնում ընտանիքի փորձը, ընտանիքի անդամների, էդ միավորի փորձը և էստեղ արդեն համագործակցությունը՝ ընտանիքի անդամների և հեղինակային մանկավարժություն իրականացնող սեբաստացիների, խորհրդատվության, օգտակար լինելու աղերսով։ Էս օրերին մեր քննարկումները, մեր գործունեությունը, մեր ջանքերը ուզում ենք բերել ընտանեկան կրթության արդյունքի ստեղծմանը, սա ավանդական առումով եղել է, կա, ինչ-որ մի շրջանից հետո չի կարևորվել, կարևոր է եղել ձևական, իրավական, պետական դպրոցը, իր բոլոր աստիճաններով, բայց հիմա՝ ընտանեկան բանտի պայմաններում, երբ մեզ բանտարկեցին, մենք կարող ենք շատ օգտակար դարձնել, մենք ուղղակի այլ ճանապարհ չունենք, հատկապես այդ միջավայրը մեզ է հանձնված շատ երկար ժամանակով։

Էս օրերին ես շատ հիշում եմ իմ բանտային կյանքը՝ երկու տարի, չորս ամիս, երբ որ չգիտեի, որ այդքան երկար ժամանակով էի հայտնվելու՝ 1999-2001 թթ և էդ խուցը, բանտը ես վերածել էի իսկական դպրոցի, իսկական ուսուցման և էդ խցում հայտնված իմ ընկերները, խցի միջավայրը, ամբողջ բանտը վերածվել էր իսկական դպրոցի։ Առանց էդ ուսուցման, առանց էդ հետաքրքիր, հագեցած օրերի ես հաստատ դուրս կգայի լուրջ կորուստներով, ես կարող էի նույնիսկ չդիմանալ։ Էստեղ շատ կարևոր է, որ ընտանեկան ուսուցումը լինի գրավիչ, որ մենք ոչ միայն չհոգնենք, այլ ամեն օր ավելի-ավելի հետաքրքիր լինի միասին լինելը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s