Մաեստրո 95. Արթուրո Սայանը Հարթակ ակումբում

Հունվարի 17-ին, ժամը՝ 14:00 «Հարթակ» Գեղարվեստում ակումբում կկայանա ռեժիսոր Արթուրո Սայանի «Մաեստրո 95» ֆիլմի դիտումը:

Գերմանաբնակ հայ ռեժիսոր Արթուրո Սայանի «#Maestro95» անունը կրող ֆիլմն իր բնույթով գեղարվեստական-փաստավավերագրական է՝ համեմված պոետիկ էսսե ֆիլմի և անիմացիայի հնարքներով: Այսպիսով ֆիլմում միախառնված են տարբեր ժանրեր, հետևապես ֆիլմն իր ձևաչափով ֆիլմ-կոլլաժ է:

Այն նվիրված է մեծ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյա հոբելյանին: Հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ տիկնիկները նշանակալի դեր են ունեցել Վարպետի կոլաժներում և առհասարակ արվեստում, սույն ֆիլմով առաջին անգամ փորձ է արվել կենդանություն տալ հենց իր՝ Փարաջանովի դեմքով տիկնիկին, Սոֆիկո Ճիաուրելիին եւ մնացյալ այլ կերպարային տիկնիկներին, որոնց միջոցով էլ կառուցված են անիմացիոն տեսարանները:

2019 թվականին «#Մաեստրո95» ֆիլմը ցուցադրվել է Գերմանիայի մի քանի քաղաքներում, Շտուտգարտի Հայ Մշակույթի օրերի շրջանակներում, Կիևում, հունվարին նախատեսվում է նաև ցուցադրություն Մոսկվայում, փետրվարին՝ Բեռլինում:

Ֆիլմի նկարահանման աշխատանքներին աջակցել են Գերմանիայում ՀՀ Դեսպանությունը և գերմանական Մութեզիուսի անվան արվեստի ԲՈւՀ-ը:

Սերգեյ Փարաջանովի մասին՝

Սերգեյ Փարաջանով

Interview with Parajanov. Recorded in Paris (1988)

Փարաջանովի հետ մեկ օր, որ մի ամբողջ կյանք արժե

17 հիշարժան փաստ Փարաջանովի մասին

Հանդիպում ֆիլմից առաջ (Սերգեյ Փարաջանով)

Փարաջանով ինքնակենսագրություն

Փարաջանովի ստվերները Մեչիտովի հուշերում

Ո՞րն է իսկական ռեժիսորը՝ ըստ Փարաջանովի

Сергей Параджанов. Интервью. Тбилиси 1989 г.

Сергей Параджанов | Пишем историю

Я отомщу миру любовью

Фильм Опасно свободный человек / Сергей Параджанов

Сергей Параджанов – сноведение XXI века

«Ես գոյություն ունենալու իրավունք չունեմ, ես օրենքից դուրս եմ»

Փարաջանով-Փելեշյան ալգորիթմը նույնչափ կարեւոր է, ինչպես Մաշտոցի այբուբեն

Փարաջանովի ֆիլմերը՝

ՌԵԺԻՍՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ[ԽՄԲԱԳՐԵԼ | ԽՄԲԱԳՐԵԼ ԿՈԴԸ]

ՏԱՐԻ ԱՆՎԱՆՈՒՄ
1951 Մոլդավական հեքիաթ
1954 Անդրիեշ
1957 Ոսկի ձեռքեր
1957 Նատալյա Ուժվի
1957 Դումկա
1959 Առաջին տղա
1961 Ուկրաինական ռապսոդիա
1962 Ծաղիկ քարի վրա
1964 Մոռացված նախնիների ստվերները
1966 Կիևի որմնանկարներ
1967 Հակոբ Հովնաթանյան
1968 Նռան գույնը
1968 Երեխաները — Կոմիտասին
1984 Սուրամի ամրոցի լեգենդը
1985 Արաբեսկներ Փիրոսմանի թեմայով
1988 Աշուղ ղարիբը
1992 Խոստովանանք (անավարտ, ժապավենը 1991 թ. օգտագործած է Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Բոբո» լիամետրաժ ֆիլմում, որտեղ հեղինակների կողմից առաջին անգամ ներառվեց և մոնտաժվեց վարպետի «Խոստովանանք» անավարտ ֆիլմից մի քանի փոքրիկ տեսարաններ՝ մոտ 8 րոպե։

Advertisements

Occasionally, some of your visitors may see an advertisement here,
as well as a Privacy & Cookies banner at the bottom of the page.
You can hide ads completely by upgrading to one of our paid plans.

UPGRADE NOW DISMISS MESSAGE

Թողնել պատասխան

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started