
«Հարթակ Գեղարվեստում» ակումբը հունվարի 23-ին, ժամը՝ 11:00-ին հյուրընկալում է «Թոնիր հարսանեկան գյուղի» հիմնադիրներին:
Մասնակիցներ՝ կրթահամալիր Tv, ռադիո խմբագրություններ, երաժշտության դասավանդողներ, տեխնոլոգներ
This slideshow requires JavaScript.
Հյուրերի մասին՝
Մեր օրերում հայկական գրեթե բոլոր ամուսնությունները տեղի են ունենում ժամանակակից, հաճախ իրար կրկնօրինակող ձևով` շքեղ սրահներ, մեքենաներ ու զգեստներ, շաբլոն երաժշտություն, ամենն, ինչը հեռու է հին հայկական ավանդական հարսանիքներից: Հազվադեպ կարելի է տեսնել մարդկանց, ովքեր որոշում են պահպանել ավանդույթները։ «Թոնիր» հարսանեկան գյուղը 2017 թվականից ծավալում է ազգային ավանդույթների վերականգնման և տարածման գործունեություն: Այն գտնվում է Սյունիքի մարզում` Սիսիանից ոչ հեռու գտնվող Վաղատին գյուղում: Նախագիծը հիմնվել է երիտասարդ զույգի` Հայկ Երանոսյանի և Սիրարփի Լեռանե Խոջաբաղյանի նախաձեռնությամբ, ովքեր, չգտնելով հարմար պայմաններ, անձամբ ստեղծեցին իրենց պատկերացրած միջավայրը: «Թոնիրը» ոչ միայն պահպանում է ազգային մշակույթը, այլև բարձրացնում է տվյալ շրջանի կենսամակարդակը` ակտիվացնելով գյուղական կյանքը և ստեղծելով նոր աշխատատեղեր:

Երրորդ օրը` առավոտյան, քավորն ու փեսան զգեստները տանում են եկեղեցի` հալավօրհնեքի, վերադառնում և սկսում հագցնելու գործընթացը: Այնուհետև բոլորն ուղևորվում են եկեղեցի, ու սկսվում է պսակի արարողությունը. հարսն ու փեսան թագադրվում են: Սկսվում է խնջույքը, որի ընթացքում ևս տեղի են ունենում տարբեր խաղեր. հարսը նիզակ է խրում հողի մեջ ու խնձոր դնում վրան, տղաները պիտի նիզակով հարվածեն խնձորին:

Խաղի հաղթողը դառնում է զույգի առաջնեկի կնքահայրը: Երեկոյան տեղի են ունենում նաև ներկայացումներ 16-րդ դարի մոտիվներով:

Վերջին օրը եկեղեցում տեղի է ունենում թագվերաց. թագերը հանվում են, և հարսն ու փեսան վերադառնում են աշխարհիկ կյանք և ապրում խաղաղ ու երջանիկ:
2018 թվականի ընթացքում «Թոնիր» թիմը նախատեսում է վերանորոգել հարսի, փեսայի և քավորի տները, հիմնել բացօթյա հանդիսությունների սրահ դաշտում: Թիմը նաև աշխատում է պատմական տարբեր նյութեր վերծանելու վրա
«Մենք պետք է օգնենք ամեն զույգի ամուսնանալ իրենց շրջանի ավանդույթներով, այդ իսկ պատճառով պետք է պատմական ամեն շրջանի մասին պատկերացում ունենանք»,- ասում է Հայկը: Հաջորդ «Թոնիրը» նախատեսվում է բացել Հայաստանի հյուսիսում` Տավուշի կամ Լոռվա մարզում, որպեսզի այն գտնվի առաջին գյուղին ոչ շատ մոտ և տարբեր բնական պայմաններում: Հիմնադիրներն ավելի հավանական են համարում Լոռին, քանի որ այնտեղ կենսամակարդակն ավելի ցածր է:
Տեքստի հեղինակ, ՈւՍՈւՄ դպրոցի սան՝ Նանե Հարությունյան