
TV MSKH
«Ցտեսություն» ուսումնական-տոնական նախագիծ
Լուրջ պատճառներ ունեմ ենթադրելու, որ փոքրիկ արքայազնի մոլորակը B-612 աստերոիդն է։
Այս աստերոիդը միայն մի անգամ թուրք մի աստղագետ է տեսել՝ 1909 թվականին։
«Փոքրիկ Արքայազնը»
Ցուցահանդեսն իմ սեփական B-612-ի մասին է. սեփական վարդերի, բաոբաբների, մի օրում քառասունչորս անգամ մայրամուտ տեսնելու մասին։ Նրա մասին, որ երբեք չպիտի մոռանանք ամեն օր արթնանալուց ու ինքներս մեզ կարգի բերելուց հետո մեր մոլորակն էլ կարգի բերել, որովհետև էդ մոլորակում դեռ միլիոնավոր չտեսնված կադրեր, տեսարաններ, երազներ կան, ու ցուցահանդեսն էդ կադրերը ինքս իմ ներսով անց կացնելու ու ֆոտոխցիկին հանձնելու փորձ է՝ հաջողված կամ չհաջողված։ Ամեն մեկն իր մոլորակի մասին պատմելու իր ընտրած ձևն ունի, իսկ ես էսօր էս ձևն եմ ընտրել, ու դժվարությամբ, բայց ուզում եմ ձեզ հետ այն կիսել։
Նարե Ղալամքարյան, 12-րդ դաս.