
«Հարթակ Գեղարվեստում» ակումբը կրեատիվ մի տարածք է Գեղարվեստի դպրոցում:
Իր բնույթով արտիստական միջավայրի մաս է և ինքնարտահայատման նոր հարթակ: Այն ստեղծված է մանկավարժական հավաքների, քննարկումների, նախագծերի, զրույցների, կամերային համերգների, գրական ընթերցումների համար: Ակումբի անդամ, մասնակից կարելի է դառնալ նախապես ներկայացված հայտի միջոցով:Ակումբի հյուր –հեղինակը կարող է լինել կրթահամալիրի աշխատող, սովորող, ծնող, ցանկացած ոլորտի գործիչ: Հավաքները կլինեն թեյի, սուրճի կամ համեղ ուտեստի սեղանի շուրջ, որը ցանկության դեպքում կպատրաստի տվյալ օրվա, հավաքի հեղինակը: Ակումբի լսարանը կարող է լինել մինչև 30 հոգի: Հանդիպման հեղինակը մեկ շաբաթ առաջ հայտ է ներկայացնում, որում նշում է բովանդակությունը, ներկայացնում հյուրերի ցանկը, հյուրասիրությունը: «Հարթակ Գեղարվեստում» ակումբը ունի նաև -կացարանային հատված , որպեսզի ակումբի գործունեությունը լինի ամբողջական ներառական, նախագծի մաս է կազմում նաև հանրապետության տարբեր քաղաքներից, գյուղերից և ավաններից մշակութային տարբեր գործիչների «Հարթակում» հյուրընկալումը :
Հարթակն ունի հյուրերի անկյուն, որտեղ ուրաքանչյուր հյուր թողնում է իր հուշանվերը ակումբին:
- «Հարթակ Գեղարվեսոտւմ» նախագծի ընդհանուր նկարագիրը
- Ժանր/ ֆորմատ – հրապարակային երկխոսություն՝ հարցազրույց, ճանաչողական բնույթի: Հյուրը կպատմի իր անձի, մասնագիտակական կայացման, հուշերի, ապրումների մասին: Ընթացքում կբացահայտվի զրուցակցի անձը, սոցիալ-հոգեբանական հուզական բնութագիրը, նրա արժեհամակարգը
- Տևողություն – 60 րոպե
- Պարբերականություն – շաբաթը 1 անգամ
- Լսարան – 6+
- Վայրը— «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի դպրոց
Նպատակը՝
«Հարթակը» ինքնարտահայտման մի տիրույթ է, որտեղ հյուրի կողմից ներկայացվող բովանդակությունը կհնչի մտերմիկ և անկաշկանդ մթնոլորտում, անհրաժեշտության դեպքում աջակցություն կստանա լսարանի կողմից՝ հարց ու պատասխանի միջոցով:
Բովանդակություն.
Հավաքի առիթ կարող է հանդիսանալ՝ զրուցը, ցուցահանդեսը, համերգը, գրքի շնորհանդեսը, միասին ֆիլմի դիտումը և այլն:
Զրույցը որպես ավագ և կրտսեր սերունդների երկխոսության և կուտակված փորձի փոխանցման վստահելի եղանակ:
Զրույցը կառուցվում է մեկ հերոսի վրա, ով կարող է լինել հասարակական կյանքի որևէ ոլորտում հայտնի մարդ, որը հետաքրքրություն է առաջացնում լայն լսարանի մոտ, կամ մի մարդ, ով «պարզ մարդկանցից» է, սակայն ինչ—որ ոլորտում վառ տեսակ է:
Հյուրը կպատմի իր անհատական փորձառությունը մասնագիտական կայացման, դրանում ունեցած հաջողությունների և դժվարությունների մասին: Զրույցը կավարտվի հարց ու պատասխանով: Աջակցությունը՝ ծափեր, քննարկում, կարծիք և այլն:
Ակումբը ծնվել է 2016թ․-ին։